ԷՊՈՍՅԱՆ ՕՐԵՐ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Մարմարիկի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ի․ Հունանյանի գլխավորությամբ  անցկացվեց  «Լավագույն էպոսասաց»  խորագրով մրցույթի նախադպրոցական փուլը՝  նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնին: Նշված մրցույթին մասնակցում էին 5-րդ, 6-րդ  դասարանների աշակերտները: Նրանք ջանում էին մեկը մյուսից  ավելի տպավորիչ ելույթ ունենալ, և տնօրեն Ն․ Արզումանյանի կողմից դրվատանքի խեսքերի արժանացան:

 

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27 ԱՄՅԱԿ

Այսօր Մարմարիկի միջնակարգ դպրոցի 4-րդ և 11-րդ դասարանի աշակերտները անկացրեցին միջոցառում ՝ « ԵՍ ԱԶԱՏ ԵՐԿՐԻ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ» խորագրով՝ նվիրված ՀՀ Անկախության 27 ամյակին:

Ուսուցիչներ՝ Ն. Սեփոյան և Ի. Հունանյան

2018-2019 ուսումնական տարի

Ս

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ է տալիս մեզ` կրթության գործընթացի բոլոր մասնակիցներիս` աշակերտից մինչև տնօրեն, ասպիրանտից մինչև պրոֆեսոր, վերագնահատելու գիտելիքի կարևորությունն ինչպես յուրաքանչյուր անձի բարեկեցության, այնպես էլ մեր պետության զարգացման ու հզորացման գործընթացում: Կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներն այսօր հավաստում են, որ մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերն այլընտրանք չունեն, ու բոլորիս համար ցանկալի արդյունքին հասնելու համար կարևորված է յուրաքանչյուրիս մասնակցությունը: